ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Տիգրան Բալայան. Ալի Հասանովը կրկին բաց թողեց իրականության հետ կապը

Տիգրան Բալայան. Ալի Հասանովը կրկին բաց թողեց իրականության հետ կապը
29.12.2017 | 14:05

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը կրկին բաց թողեց իրականության հետ կապը` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ալի Հասանովի հայտարարությունը, թե Ադրբեջանը Արցախի հարցով պատրաստ է գնալ փոխզիջման:

«Սույն պարոնը կրկին անգամ բաց թողեց իրականության հետ կապը՝ կորուստը ի ցույց չդնելու հնարավորությունը»,- ասաց նա: Ալի Հասանովը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է Արցախին լայն ինքնավարություն տալ՝ Ադրբեջանի կազմում, լիարժեք երաշխավորել այնտեղ բնակվող հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքները՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքների:

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ